Դավաճանության մեխանիկան և Հայաստանի միակ տարբերակը
Հայաստանի քաղաքական դաշտում ու պետական կառավարման համակարգում դավաճաններ չկան: Կան սուբյեկտներ, որոնց գործողությունները կամ անգործությունը կարելի է դավաճանություն համարել:
Չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ տեսանելի ապագայում Ղարաբաղի հարցի լուծումը չի կարող գտնվել բանակցային սեղանի շուրջ: Բանակցություններ կարող են ու պետք է լինեն, բայց անկեղծորեն ակնկալել, որ շատ արագ լուծում է գտնվելու, առնվազն քաղաքական անմեղսունակություն է:
Նրանք, ովքեր ձեռքերը շփելով ակնկալում են, որ շատ արագ բանակցային լուծում կգտնվի, ու դեռ մի բան էլ առաջարկում են Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվել, որպեսզի նա ուժեղի դիրքերից հանդես գա, պարզապես քաղաքական կոմերցիայով ու դեմագոգիայով են զբաղված, որը նաև դավաճանություն կարելի է համարել: Քանզի այսօր բանակցային սեղանի վրա դրված է տարածքների հանձնման հարցը, իսկ Ադրբեջանը որևէ փոխզիջման չի գնում՝ որպես փաստարկ ներկայացնելով չորսօրյա պատերազմում գրանցված արդյունքները: Շատ լավ հասկանալ այս ամենը, սրտի թրթիռով սպասել, թե երբ է հայկական կողմը գնալու միակողմանի զիջումների, և մի բան էլ աջակցել այս գործընթացին ռազմական տրիբունալի արժանի պահվածք է:
Խոսքն այժմ հայկական կողմի միակողմանի զիջումների մասին է: Ընդ որում՝ այն զիջումները, որոնց Սերժ Սարգսյանն իր թիմակիցների շուրթերով հայտարարում է, որ պատրաստ է, անընդունելի են Ալիևի համար: Ալիևն ամբողջն է ուզում և միանգամից: Հայաստանը, բնականաբար, չի գնա Ալիևի պահանջների բավարարմանը: Իսկ եթե հանկարծ Ադրբեջանը համաձայնի կազանյան տարբերակին, ու ՀՀԿ ղեկավարն էլ ընդառաջ գնա նրան (դա շատ տեսական տարբերակ է), ապա այդ դեպքում ևս գործ կունենանք ՀՀ միակողմանի զիջման հետ (մենք տալիս ենք տարածքները և դիմացը ստանում ոչինչ), ինչը հայկական շահերի դավաճանություն կլինի: Միակողմանի զիջումն, ըստ այդմ, դավաճանության մեխանիկան է:
Ալիևը հիմա միայն հայկական կողմի կապիտուլյացիան է պահանջում: Նա համաձայն չէ խաղաղապահներին ու Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեին: Միակ իրական զիջումը հիմա հայերիցս է պահանջվում՝ տարածքների տեսքով: Այս պայմաններում բանակցությունների միջոցով հակամարտության լուծմանն աջակցելը հիմարություն է (չգիտակցված դավաճանություն) կամ էլ հինգերորդ շարասյան ֆունկցիա (գիտակցված դավաճանություն):
Սարգսյանին, հետևաբար, պետք է ճնշել (այլ ոչ թե նրա շուրջ համախմբվելու կոչ անել), որպեսզի Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամուր լինեն, իսկ Սերժ Սարգսյանը վախենա սխալվելուց կամ միակողմանի զիջումների գնալուց: Նա պետք է վախենա, որ աթոռը կկորցնի, եթե որևէ միջանկյալ փաստաթուղթ ստորագրի Ադրբեջանի հետ առանց Ղարաբաղի մասնակցության կամ հանկարծ համաձայնի տարածքային զիջումների:
1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանին պարտադրվեց հրաժարական, և դրանից հետո հնարավոր եղավ դուրս գալ այն խայտառակ իրավիճակից, որի մեջ հայտնվել էր Հայաստանը: Ու թեև «մարգարեաբար» հայտարարվել էր, թե իշխանության է գալիս «Պատերազմի կուսակցությունը», և կանխատեսվել էր, թե մեկ-երկու տարուց ավելի մենք չենք ձգելու, կյանքը, սակայն, ցույց տվեց, որ, այսպես կոչված, պատերազմի կուսակցության կառավարման տասը տարիների ընթացքում պատերազմ չեղավ: Բացի այդ՝ Հայաստանը կարողացավ Ղարաբաղի խնդրի լուծման տխրահռչակ փուլային տարբերակը պատռել և հասնել Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքի ամրագրմանը:
Մադրիդյան սկզբունքները, մեղմ ասած, հիացմունք չեն առաջացնում, սակայն հակամարտության փուլային լուծումից շահեկանորեն տարբերվում են: Սարգսյանի գործը պետք է լիներ մադրիդյանից մի քայլ առաջ գնալը, այլ ոչ թե հետ դեպի 98 թիվ վերադառնալը:
Սերժ Սարգսյանը հիմա հայտնվել է փուլայինի ու «մադրիդյանի» արանքում՝ ընդհուպ մոտենալով տերպետրոսյանական ձախողված տարբերակին: Նա կատարյալ ֆիասկո է արձանագրել՝ հույսը դնելով դրսի ուժերի վրա:
Միակ բանը, որ նրանից այժմ պահանջվում է, ժամանակ ձգելն է, մինչև որ տեղի կունենա անցնցում քաղաքական փոփոխություն: Դրանից ավելին նրանից ակնկալել հնարավոր չէ: Բանակցություններով հարցի լուծումն այս պահին նշանակում է հայկական կողմի կապիտուլյացիա և աղետալի զարգացումներ:
Բանակցություններով չլուծելն էլ կարող է պատերազմի հանգեցնել, որն էլի անցանկալի է, քանզի հայկական կողմն այժմ պատրաստ չէ պատերազմի, այն էլ՝ այս իշխանության հրամանատարությամբ:
Ամփոփենք. բանակցություններով հարցի լուծում չկա, քանզի այս պահին կողմերը որևէ կետում չեն կարողանում մեկտեղել իրենց պատկերացումները: Եթե բանակցություններով մոտ ապագայում հարց լուծվի, ապա դա կնշանակի, որ հայկական կողմը գնում է միակողմանի զիջման, ինչը պետական դավաճանություն կլինի ինչպես զիջողի, այնպես էլ նրան սատարող քիրվայականների պարագայում: Իսկ եթե չլինի բանակցային լուծում, ապա Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, կգնա ռազմական լուծման ճանապարհով: Բայց մեզ ձեռնտու չեն ոչ զիջումը, ոչ էլ պատերազմը (դրանք, ներկայիս իրողությունները հաշվի առնելով, գրեթե նույն բանն են դառնում, ընդ որում՝ բանակցություններով միակողմանի զիջումը շատ ավելի վատ տարբերակ է, քան անգամ պատերազմը, որովհետև զիջումն ամբողջությամբ կփլուզի Ղարաբաղը՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով):
Մնում է ժամանակ շահելն ու պատերազմի պատրաստվելը, որպեսզի կամ կանխվի պատերազմը, կամ էլ, եթե այն լինի, ապա մենք կարողանանք հաղթանակ տանել: Ուզում ենք թե չենք ուզում, սա՛ է միակ տարբերակը:
Ինքնին հասկանալի է, որ այս իշխանությունների պարագայում որևէ դրական արդյունք ակնկալելն անմիաստ է: Սրանք ցույց են տվել, որ անպիտան են պետական կառավարման ու ռազմական հարցերում: Ասել է թե՝ ներքին փոփոխությունն ազգային անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն է:
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.: Կա տեսակետ, թե բա՝ կռվի ժամանակ բան պետք չի փոխել: Այլ կերպ ասած՝ «На переправе коней не меняют». Բայց դե, մեկ այլ խոսք էլ կա, ըստ որի՝ «Загнанных коней пристреливают»: Սրանք, անշո՛ւշտ, պատկերավոր ձևակերպումներ են: