Լրահոս

22.04.2016 13:28


Թուրքագետ. «Հայաստանն առաջնորդվում է լավ է ուշ, քան երբեք կարգախոսով»

Թուրքագետ. «Հայաստանն առաջնորդվում է լավ է ուշ, քան երբեք կարգախոսով»

Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման ամենամեծ ցուցիչը Հռոմի պապի ելույթն էր ու դրանից սկիզբ առած գործողությունները: «Vesti.am»–ի փոխանցմամբ՝ ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում է արել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

-Այդ գործողությունները, կարելի է ասել, աշխարհի բարոյականության առջև որոշակի քննություն դարձան: Այն պետություններն ու քաղաքական գործիչները, որոնք կարողացան այդ քննությունն անցնել, կարելի է ասել, որ հարում են համամարդկային արժեքներին, իսկ այն պետությունները կամ քաղաքական գործիչները, որոնք լուռ կամ պասիվ մնացին, ապացուցեին, որ համագործակցում են ցեղասպան մտածողության հետ, նշել է թուրքագետը:

Թուրքիան շարունակում է ցեղասպանության ժխտումը, որը, ըստ Մեքոնյանի, նույնպես ցեղասպանական մի գործողություն է: Պետք է ցավով արձանագրել, որ անցած 100 տարվա ընթացքում Թուրքիայի մեթոդները գրեթե չեն փոխվել:

-Նախորդ տարի Թուրքիան, համագործակցելով ծայրահեղ իսլամական ահաբեկչական խմբավորման հետ, ի թիվս իր այլ նպատակների՝ շարունակեց մշակութային եղեռնը և Դեր Զորի հայտնի հայկական եկեղեցին, որ նաև որոշակի խորհրդանիշ էր, Թուրքիայի և «Իսլամական պետության» համատեղ ջաքերով պայթեցվեց: Մշակութային եղեռնն այդ հակամադկային երկու ուժերի կողմից շարունակվում է, և սա ցույց է տալիս, որ թուրքական քաղաքական վերնախավում ցեղասպանական մտածողությունը շարունակում է դոմինանտ լինել, և նրանց, այսպես ասած, եվրոպական կամ համաշխարհային չափանիշներին համապատասխան որոշ ելույթներ զուտ իմիտացիոն բնույթ են կրում,- ասել է Մելքոնյանը:

Անդրադառնալով պահանջատիրության ուղղությամբ Հայաստանի քայլերին՝ թուրքագետը նշել է, որ իրականացված քայլերը ցանկալիից շատ հեռու են և դանդաղ, բայց, այնուամենայնիվ, Հայաստանն առաջնորդվում է լավ է ուշ, քան երբեք կարգախոսով։ Թեկուզ ուշացած, բայց այդ քայլերը պարտադիր են, կենսական են։

-Մշակվել է իրավաքաղաքական փաթեթ, որը մեզ համար հիմք կդառնա պահանջատիրության տարբեր ասպեկտները երևան հանելու համար՝ դրանք լինեն մշակութային, տարածքային, ֆինանսական և այլն: Կարծում եմ ու նաև վստահ եմ, որ այն փաթեթը, որը մշակվել է Հայաստանում, պատասխան կտա տարբեր հարցերի, քանի որ այդ փաթեթում հարցերի լայն սպեկտոր է ընդգրկված, ասել է նա:

Մարամասն՝ «Vesti.am»–ում

Այս խորագրի վերջին նյութերը