Լրահոս

22.04.2016 15:00


Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

Ապրիլի 22-ին Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական վերջին գործողությունները, դրանց պատճառներն ու հնարավոր հետևանքները հետագա բանակցային գործընթացի վրա: Այս մասին հայտնում են Վարդան Օսկանյանի գրասենյակից:

Զրուցակցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական Միություն նոր փաստաթղթի շուրջ ընթացող բանակցություններին՝ ընգծելով այն հնարավորությունները, որոնք քաղաքական կամքի դրսևորման դեպքում լուրջ խթան կարող են հանդիսանալ Հայաստան-ԵՄ խորքային հարաբերությունների համար:

Այս համատեքստում քննարկվել է նաև Հայաստանում ներկա քաղաքական իրավիճակը, Ընտրական օրենսգրքի նախագիծը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հնարավոր մասնակցությունը 2017թ. Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Այս խորագրի վերջին նյութերը