Լրահոս

22.04.2016 17:00


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ապրիլի 21-ին՝ ժամը 19.00-ին, Երևանի Շիրազի փողոցի թիվ 38/1 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-բենց» և շտապօգնության «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան:
«Ֆորդ-Տրանզիտ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին՝ ժամը 16.30-ին, «ԿամԱԶ-Տ410» կիսակցորդով «ՕԴԱԶ-9370» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 278 շենքի դիմաց բախվել է «ԳԱԶ-322132» մակնիշի թիվ 44 երթուղու միկրոավտոբուսին:
Միկրոավտոբուսի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Սպանդարյան փողոցի թիվ 3 հատուկ կրթահամալիրի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենան /վարորդը` ալկոհոլ օգտագործած վիճակում/ բախվել է Կապանի Գետափնյա փողոցում կայանված «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի և 84 մ առաջ ընթանալով բախվել է հենասյանն ու կանգ առել, ինչի հետևանքով վնասվել է նաև նույն վայրում կայանված «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան:
Ավտովթարի հետևանքով «Նիսան Ֆուգա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, «BMV» մակնիշի ավտոմեքենան Վայք-Հեր-Հեր ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 21-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Ադրբեջան 8-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը