Լրահոս

22.04.2016 17:31


«Բիոպարոքս» դեղի շրջանառությունը դադարեցվել է

«Բիոպարոքս» դեղի շրջանառությունը դադարեցվել  է

Հիմք ընդունելով «Լես Լաբորատոիրես Սերվիե» դեղագործական ընկերության գրությունը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2016 թվականի ապրիլի 21-ի թիվ 0101069616 եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի ապրիլի 22-ի թիվ 1213-Ա հրամանով դադարեցվել և անվավեր է ճանաչվել «Բիոպարոքս, (ֆուզաֆունգին)» դեղի բոլոր խմբաքանակների շրջանառությունը:

Նախարարի հանձնարարականով` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները:

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը