Լրահոս

22.04.2016 18:15


Ծիծեռնակաբերդի հուշահամալիր անվճար փոխադրող երթուղիների մասին

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր անվճար փոխադրող երթուղիների մասին

Երևանի քաղաքապետի 2016 թվականի ապրիլի 19-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2016թ. ապրիլի 24-ին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.

• Թ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի-Իտալիայի-Խորենացու-Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:

Հետադարձը` Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց -«Հրազդան» մարզադաշտ:

• Թ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի- Լենինգրադյան, Կիևյան փողոցներ-մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը` նույն ուղեգծով:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը