Լրահոս

22.04.2016 18:05


ԼՂՀ ՊՆ–ն խնդրում է ձեռնպահ մնալ բջջայինով և համացանցով ռազմապաշտպանական բնույթի և ընդհանրապես զինծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից

ԼՂՀ ՊՆ–ն խնդրում է ձեռնպահ մնալ բջջայինով և համացանցով ռազմապաշտպանական բնույթի և ընդհանրապես զինծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից

Հարգելի քաղաքացիներ և զինծառայողներ.

Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող աննախադեպ բարդ իրավիճակը և, ըստ այդմ, ելնելով Արցախի պաշտպանությանը վերաբերող տեղեկատվական ցանկացած արտահոսքի բացառման անհրաժեշտությունից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ զինվորական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմին խնդրում է ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով և համացանցով ռազմապաշտպանական բնույթի և ընդհանրապես զինվորական ծառայությանը վերաբերող հարցերի քննարկումից:

Գիտակցենք, որ այս սահմանափակումները բխում են մեր երկրի պաշտպանության և առաջնագծում կանգնած զինծառայողների անվտանգության շահերից:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը