Այսօր՝ ապրիլի 22-ին, «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը կազմակերպել էր «Մենք զինվորի կողքին ենք» կարգախոսով երթ դեպի Բաղրամյան 26:
Նախաձեռնության հայտարարության մեջ ասված է, որ պահանջում են պաշտոնանկ անել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին՝ «իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի»:
Հարցին՝ ինչո՞ւ առաջին հերթին չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, չէ՞ որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ հենց նա՛ է արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն, գերագույն գլխավոր հրամանատարը և մեր երկրի անվտանգության երաշխավորը, նախաձեռնության անդամ Հայկ Փայտյանը պատասխանել է.
–Պատմական երևույթներից, իրականությունից ելնելով՝ մենք հասկանում ենք, որ տվյալ պահին հեղափոփոխությունը նպատակ չէ, մեր խնդիրը ազգային անվտանգության պաշտպանությունն է:
–Իսկ ի՞նչ կփոխվի ձեր նշած պաշտոնյաների հեռանալուց հետո։
–Այս մարդկանց հեռացնելուց ամենակարևորը հաստատվելու է պատասխանատվության մթնոլորտ, և իրենց հաջորդները հասկանալու են, որ գործած սխալների համար պատասխան են տալու:
Հայտարարության մեջ նաև նշված է՝ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը:
Մեր հարցին՝ որքանո՞վ եք վստահ, որ Սերժ Սարգսյանը «փայ չի մտնի» այդ գումարի մեջ, նախաձեռնության անդամը պատասխանել է.
–Կետերի մեջ նշված է, որ ստեղծվում է հանրային հսկողության խորհուրդ, որի ձևավորման բոլոր միջոցներն ու սխեմաները հրապարակվելու են:
–Իսկ կունենա՞ք համապատասխան լծակներ հսկողություն իրականացնելու համար:
–Լծակը դրվելու է ժողովրդի կողմից:
Երթը նախաձեռնողները կազմել էին, ինչպես իրենք էին նշել, օլիգարխների ցանկ, որոնցից յուրաքանչյուրին պետք է պարտավորեցնել պետբյուջե փոխանցել առնվազն 5 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար, ընդհանուր՝ 250 մլն:
Մեր հարցին՝ ինչ սկզբունքով են ընտրել այդ մարդկանց ցանկը, նախաձեռնության անդամն արձագանքել է.
–Իրենց ունեցվածքային կարողություններից, որը հրապարակված է բոլոր կայքերում. միջազգային կազմակերպություններ կան, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի գումարներ կան այս անձնավորությունների հաշվին:
–Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի անունը կրկին չկա այդ ցուցակում:
–Սերժ Սարգսյանն այսօր ինձ համար Հայաստանի Հանրապետության նախագահն է, որին ես դիմում եմ՝ վերացնելու այս կոռուպցիոն մթնոլորտը:
–Սա կուլակաթափություն չէ. սա անվտանգության համար նախատեսված մինիմալն է հիմա, որը մենք ձեռք բերելու համար միջոց և ճանապարհներ չունենք, իսկ այդ գումարները գիտենք, թե որտեղ են, և ոնց կարելի է վերցնել: Նախագահին խնդրում ենք, դիմում ենք, կոչ ենք անում, անվտանգությունից ելնելով, կատարել այս բոլոր պահանջները:
Ի դեպ, երթը դեպի Բ26 չկայացավ: Փողոցի սկզբնամասում ոստիկաններն այն կանգացրեցին և փոքրաթիվ խումբը ցրվեց: Ավելի շատ ոստիկան կար, քան երթի մասնակից: Ամեն մեկն իր գործն արեց ու գնաց տուն:
Սերժ Սարգսյանին պաշտպանող երթը չստացվեց

–Բոլշևիկյան կուլակաթափությանը չե՞ք նմանեցնում ձեր պահանջած գործելաոճը։

7or.am