Լրահոս

22.04.2016 21:50


ԼՂՀ ՄԻՊ–ն ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ իր միջանկյալ զեկույցը ներկայացրել է միջազգային կառույցներին

ԼՂՀ ՄԻՊ–ն ադրբեջանական  դաժանությունների վերաբերյալ իր միջանկյալ զեկույցը ներկայացրել է միջազգային կառույցներին

Երեկ՝ 2016 թվականի ապրիլի 21-ին, հրապարակվեց ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ հրապարակային զեկույցն (http://bit.ly/1XM3Zwv) ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին:

Այսօր զեկույցն ուղարկվել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին:

Մասնավորապես, ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարներին, ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին, ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին Օմբուդսմենների միջազգային ինստիտուտին և այլն: Զեկույցը նաև ուղարկվել է «Human Rights Watch», «Amnesty International», «Association for the Prevention of Torture», ինչպես նաև մի շարք այլ հեղինակավոր իրավապաշտպան միջազգային կազմակերպություններին:

Այս խորագրի վերջին նյութերը