Լրահոս

14.10.2010 14:19


167 բնակիչների բողոքը տեղ հասավ

«Շող» յուղի և ձեթի գործարանից արտանետվող վատ հոտերի վերաբերյալ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասի 167 բնակիչների դիմում-բողոքի հիման վրա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հարցում էր ուղղել ՀՀ Բնապահպանության նախարարին: Վերոնշյալ գրության առնչությամբ նախարարության կատարած լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը սեպտեմբերի 18-ից արտադրական գործունեություն չի ծավալում: Նախարարության կողմից սույն թվականի հոկտեմբերի 11-ին կազմվել է թիվ 000029 հանձնարարականը, որի համաձայն հոտազերծման պրոցեսի ժամանակ մթնոլորտ թողնված արտանետումների նվազեցման համար ընկերությունը մինչեւ 01.11.2010թ. պետք է  տեղադրի լրացուցիչ սարքավորում եւ նշված աշխատանքները կատարելուց հետո միայն վերսկսի արտադրական գործունեությունը:

Այս խորագրի վերջին նյութերը