Լրահոս

14.10.2010 14:30


Վահագն Խաչատրյան. «Շատ լուրջ պրոբլեմ է դառնում, եթե մենք Ադրբեջանի հետ համեմատության մեջ ենք մտնում»

Վահագն Խաչատրյան. «Շատ լուրջ պրոբլեմ է դառնում, եթե մենք Ադրբեջանի հետ համեմատության մեջ ենք մտնում»

ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե  Ադրբեջանի 2011թ. բյուջեում ռազմական ծախսերն ավելի շատ են, քան մեր երկրի ամբողջ բյուջեի եկամուտները։

-Տնտեսական առումով Ադրբեջանի հետ մրցակցելն արդեն անիմաստ է, բայց մենք երկրորդ պրոբլեմն ենք ունենում՝ դեմոգրաֆիկ խնդիրը։ Շատ լուրջ պրոբլեմ է դառնում, եթե մենք Ադրբեջանի հետ համեմատության մեջ ենք մտնում։ Մրցակցության առումով մի օր կգա, երբ մենք իսկապես չենք կարող ոչինչ անել,-նշել  է նա։

Վահագն Խաչատրյանի  խոսքերով՝  Ադրբեջանի եկամուտները  շուրջ 15 մլրդ դոլար են, ծախսերը՝ 15,8 մլրդ դոլար, ռազմական ուղղակի և անուղղակի ծախսերը՝ 3,9 մլրդ դոլար, իսկ Հայաստանի եկամուտներն ընդամենը են 2,35 մլրդ են։ Ըստ նրա՝ տնտեսական նման ահռելի տարբերությունը կարող է ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունները իրականություն դարձնել։

-Ճիշտ է, միջազգային երկրների, կազմակերպությունների ազդեցությունը կա, բայց մի խնդիր կա, որ իրենց մոտ էլ գոյություն ունի՝ բարոյահոգեբանական մթնոլորտն իրենց բանակում բարձր մակարդակի վրա չէ։ Այն պրոբլեմները, ինչ մեր բանակում կա, մի քիչ ավելի մեծ չափերով այնտեղ էլ կրկնվում է,-ընդգծել է Վահագն Խաչատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը