Լրահոս

23.04.2016 11:28


«Ավրորա» մրցանակաբաշխության «Aurora Dialogues» քննարկումները (ուղիղ)

«Ավրորա» մրցանակաբաշխության «Aurora Dialogues» քննարկումները (ուղիղ)

«Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում կազմակերպված «Aurora Dialogues» քննարկումները նվիրված են աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին։ Մասնակցում են աշխարհի առաջատար գիտնականներ, բարերարներ, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլորտի առաջատար մասնագետներ:

Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանը, որի անունն է կրում մրցանակը, Հայոց ցեղասպանության տարիներին երեխա էր, երբ հոր և եղբայրների սպանության ականատեսը դարձավ։ Հաղթահարելով բոլոր վտանգները՝ նա ողջ մնաց և աշխարհին պատմեց 1915թ. տեղի ունեցած վայրագությունների մասին։ Նա իր կյանքը նվիրել է Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուն և 1919 թվականին նկարահանվել «Հոշոտված Հայաստան» ֆիլմում։

«Ավրորա» մրցանակը (Aurora Prize for Awakening Humanity) «100 կյանք» նախաձեռնության բաղադրիչներից մեկն է և շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց անձնվիրաբար և բացառիկ ջանքերով:

Նախաձեռնությունը ձեռնարկել են Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը:

«Ավրորա» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 24-ի երեկոյան, և դափնեկիրը կստանա 100 000 ԱՄՆ դոլարի պարգև:

Այս խորագրի վերջին նյութերը