Լրահոս

23.04.2016 12:15


Հրանուշ Հակոբյանն առաջիններից մեկն է շտապել լուսանկարվել Ջորջ Քլունիի հետ

Հրանուշ Հակոբյանն առաջիններից մեկն է շտապել լուսանկարվել Ջորջ Քլունիի հետ

Հայտնի փաստաբան, իրավապաշտպան Ամալ Քլունին ամուսնու՝ աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի հետ Հայաստան չի եկել, քանի որ զբաղված է իր պաշտպանյալներից մեկի դատական գործով: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, դերասանն ասել է «NEWS.am»-ի թղթակցին:

«Նա այս պահին զբաղված է իր պաշտպանյալներից մեկի գործով եւ չկարողացավ գալ, թեեւ շատ էր ցանկանում»,- ասել է Քլունին:

Հարցին, թե ինչ զգացողություններ ունի այն կապակցությամբ, որ իրեն է վերապահված «Ավրորա» միջազգային մրցանակաբաշխության առաջին մրցանակակրի անունը հայտարարելու պատիվը, Քլունին պատասխանել է. «Շատ զգացված եմ, որ հնարավորություն ունեմ այսօր լինելու այդ մարդկանց հետ, որոնք այդքան մեծ աշխատանք են կատարել»:

Քլունին ջերմությամբ շփվում էր բոլորի հետ, հաճույքով եւ համբերատար սելֆիներ անում բոլոր ցանկացողների հետ: Ի դեպ, ինչպես պարզվեց, դերասանը երկրպագուներ ունի նաեւ նախարարների շրջանում: Առաջիններից մեկը հմայիչ դերասանի հետ շտապեց լուսանկարվել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Աղբյուրը՝ «NEWS.am»

Այս խորագրի վերջին նյութերը