Լրահոս

23.04.2016 12:50


Կոնգրեսական Շիֆը հիասթափված է Օբամայից

Կոնգրեսական Շիֆը հիասթափված է Օբամայից

«Ես խորապես հիասթափված եմ, որ նախագահ Օբաման կհեռանա իր պաշտոնից` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ տված խոստումն այդպես էլ չիրագործելով։ Պատմությունն այդքան լավ իմացող նախագահի համար, ով սենատոր ու նախագահի թեկնածու եղած ժամանակ այնպիսի ջերմեռանդությամբ էր խոսում Ցեղասպանության թեմայի շուրջ, միշտ պաշտպանում էր մարդու իրավունքները, ներկայիս ընտրած լռության տարբերակն այնքան ցավալի է: Թուրքիային հաճոյանալու համար լռության պահպանումը բարոյական արդարացում չունի ու հակառակ արդյունքն է ունենալու»,- «Asbarez»–ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, որն ավելի վաղ բաց նամակով դիմել էր Օբամային` կոչ անելով պաշտոնավարման վերջին տարում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա առթիվ իր ելույթում հայտարարել է.

«Այսօր հանդիսավոր կերպով ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագության` Հայոց Մեծ եղեռնի հիշատակը, երբ միլիոն ու կես հայերի տեղահանել, կոտորել և արտաքսել են Օսմանյան կայսրության վերջին օրերին»,- ասել է Օբաման։

Այս խորագրի վերջին նյութերը