Լրահոս

23.04.2016 13:26


Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Կամավոր զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1972 թ. ծնված Ջանիբեկ Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 2 պահունակ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, «ԴՇԿ» տիպի գնդացրի 3 փամփուշտ:

***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1963 թ. ծնված Ալեքսան Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի տարբեր տրամաչափի 67 փամփուշտ և արկի 16 պայթուցիչ:

***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1969 թ. ծնված Վարդան Խ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի դատարկ պահունակ, 5,45 մմ տրամաչափի 81 և 5,45 մմ տրամաչափի լուսածիր ինքնաձիգի 10 փամփուշտ, 5,45 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 5 փամփուշտ, 7,62 մմ տրամաչափի գնդացիրի փամփուշտ, տարբեր տեսակի ատրճանակի 3 փամփուշտ և 1 կրակոց:

***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1987 թ. ծնված Դավիթ Կ.-ն կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք և 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, իսկ 1995 թ. ծնված Արթուր Ս.-ն՝ 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակող ինքնաշեն սարք և 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտ:

***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1972 թ. ծնված Վարդան Ե.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, «ԻԺ-12» տիպի, երկփողանի ողորկափող, որսորդական հրացան:

***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1973 թ. ծնված Արտակ Մ.-ն կամավոր հանձնել է 1 նռնակ` առանց պայթուցիչի, 14,5 մմ տրամաչափի գնդացրի` 19 և 7,62 մմ տրամաչափի 11 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը