Լրահոս

23.04.2016 21:00


«Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ ինքնաշեն ատրճանակ, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 68 փամփուշտ հայտնաբերվեց

«Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ ինքնաշեն ատրճանակ, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ և 68 փամփուշտ հայտնաբերվեց

Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ զենք-զինամթերք է թողնում «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ տեղադրված աղբարկղի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված աղբարկղում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր ինքնաշեն ատրճանակ, «ՌԳԴ» տիպի 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի 63 և 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Այս խորագրի վերջին նյութերը