Լրահոս

23.04.2016 16:40


Ռուբեն Վարդանյանը և Ջորջ Քլունին այցելեցին Թումո (լուսանկարներ)

Ռուբեն Վարդանյանը և Ջորջ Քլունին այցելեցին Թումո (լուսանկարներ)

Երեկ՝ ապրիլի 22-ին, Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցելեցին «100 Lives»-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, հանրահայտ դերասան Ջորջ Քլունին և Ավրորա մարդասիրական մրցանակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած այլ հյուրեր: Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների և կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ նրանք շրջեցին կենտրոնով, ծանոթացան Թումոյի ծրագրին և շփվեցին ուսանողների հետ:

Հիշեցնենք, որ #TUMO4Aurora` 100 Lives-ի և Թումոյի ընդհանուր նախագծի շրջանակներում Թումոյի ուսանողները ստեղծեցին մրցանակի ձևավորման 4 տարբերակներ, որոնք կցուցադրվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վաղը՝ ապրիլի 24-ին, «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում:

Թումո հաղորդակցման թիմ

Այս խորագրի վերջին նյութերը