Լրահոս

23.04.2016 21:40


Ադրբեջանական խոցված ուղղաթիռից առգրավված իրերը (ֆոտոշարք)

Ադրբեջանական խոցված ուղղաթիռից առգրավված իրերը (ֆոտոշարք)

2016թ. ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը խոցել է ադրբեջանական ռազմաօդային ուժերին պատկանող ՄԻ-24G հարվածային ուղղաթիռը, որը ռազմական թռիչք էր իրականացնում ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ: Խոցվածուղղաթիռի ընկման վայրից առգրավվել են.

– թռիչքային քարտեզներ;

– օդաչուի պլանշետը;

– գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը;

– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը;

– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան

– АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց;

– САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով;

– սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս;

– 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր;

– օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով

Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն՝ պարզ է դարձել, որ

  1. 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24Gուղղաթիռը էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել է թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով;
  2. Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում են, որանձնակազմին խնդիր էր դրված ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմխորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու համար;
  3. Թռիչքային քարտեզի համաձայն՝ մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելուհամար պատրաստված էր ցատկահրապարակ;
  4. Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված է ռազմական ավիացիայիմի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավորուղղությունը;
  5. Խոցված ուղղաթիռի թռիչքի ընդհանուր տևողությունը կազմում է շուրջ 30 ժամ;
  6. Օբյեկտիվ վերահսկողության տվյալ ձայներիզում մատնաշված է երեք առանձինթռիչքների կատարում, այդ թվում նաև՝ վերջին թռիչքի կատարումը:

Տվյալ տեղեկատվությունը ԼՂՀ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տրամադրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրա հետ ծանոթանան Երևանում հավատարմագրված օտարերկրյա երկրների ռազմական կցորդները:

ԼՂՀ ՀՕՊ ուժերի ռադիոտեղորոշման հետախուզության տվյալների համաձայն՝ 4-օրյա ագրեսիայի ընթացքում արձանագրվել է Ադրբեջանի զինուժի մինչև 60 ուղղաթիռային թռիչք, որից 40-ի դեպքում ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվել են տարբեր տիպի զինատեսակներ, որը հաստատվում է ՄԻ-24G ուղղաթիռի անկման վայրում գտնված ավիացիոն զինատեսակների, տեխնիկական գույքի, թռիչքային քարտեզների, օդաչուի նոթատետրի վերլուծությամբ, ինչպիս նաև САРПП-12 տիպի ժապավենի վերծանմամբ:

Ադրբեջանական զինուժի գործողությունները, ինչպես նաև խոցված ՄԻ-24Գ ուղղաթիռից առգրավված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած 4-օրյա ռազմական ագրեսիան նախօրոք պլանավորված է եղել ադրբեջանական ղեկավարության կողմից:

ԼՂՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը