Լրահոս

14.10.2010 14:46


ՀՀ ԳԱԱ-ում կնշվի Մոմիկի ծննդյան 750-ամյա հոբելյանը

Սույն թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24) տեղի կունենա մանրանկարիչ, քանդակագործ եւ ճարտարապետ Մոմիկի ծննդյան 750-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողով:

Զեկուցումներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ Մուրադ Հասրաթյանը՝ «Մոմիկը որպես ճարտարապետ» թեմայով, պատմ. գիտ. դոկտոր Համլետ Պետրոսյանը՝ «Մոմիկի խաչքարերը» թեմայով, ճարտ. գիտ. դոկտոր Դավիթ Քերթմենջյանը՝ «Աղթամարի Ս. Խաչ տաճարի, Բուրթելաշենի եւ Նորավանքի հորինվածները» թեմայով, արվ. թեկնածու Լիլիթ Զաքարյանը՝ «Մոմիկը որպես նկարիչ» թեմայով, ճարտ. թեկնածու՝ Անուշ Տեր-Մինասյանը «Արվեստների համադրումը Մոմիկի ստեղծագործություններում» թեմայով,  արվ. թեկնածու Սեյրանուշ Մանուկյանը՝ «Անվանաթերթերը Մոմիկի ծաղկած ձեռագրերում» թեմայով, արվ. թեկնածու Զեփյուռ Թառայանը՝ «Հայ Աստծո կերպարը Նորավանքում» թեմայով, արվ. թեկնածու Զարուհի Տեր-Հակոբյանը' «Մոմիկի եւ Վայոց ձորի 13-14-րդ դդ. քանդակագործության բյուզանդական պատկերագրական աղերսները» թեմայով:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը