Լրահոս

24.04.2016 16:59


Ա. Բունիաթյան. «Ապրիլյան պատերազմի մեղավորները միայն ՀՀ իշխանություններն են»

Ա. Բունիաթյան. «Ապրիլյան պատերազմի մեղավորները միայն ՀՀ իշխանություններն են»

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու են գալիս տարբեր տարիքի, ազգությունների ու մասնագիտությունների տեր մարդիկ: Ազատամարտիկ, «Հետախույզ վետերանների» միության անդամ Արթուր Բունիաթյանը ևս նույն նպատակով էր այցելել հուշահամալիր:

«7or.am»-ի հարցին՝ մենք՝ հայերս, այժմ ի՞նչ ունենք անելու, որ 101 տարի չենք կատարել, Բունիաթյանը պատասխանել է՝ վրեժ:

-Չգիտեմ՝ երբ է ազգը զարթնելու, որ վրեժը իրականացնենք, ընդ որում՝ ոչ միայն արտաքին թշնամուց, որովհետև և՛ այն ժամանակ, և՛ այսօր գործել է ներքին թշնամին:

Ապրիլի սկզբին տեղի ունեցած քառօրյա պատերազմի մեջ ո՞ւմ մեղավորությունն եք տեսնում։

-Միայն ու միայն ՀՀ իշխանությունների և Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի գեներալիտետի:

Այսպիսի ռազմական պայմաններում պե՞տք է արդյոք ժողովուրդը համախմբվի իշխանությունների շուրջ։

–Ռազմական իրավիճակներում հարկավոր է համախմբվել իշխանությունների հետ միայն մի նպատակով, որպեսզի այդ իշխանության «սապատը» ջարդես: Եթե մենք ունեցանք ազգային պետություն, ազգային մտածելակերպ, այդ ժամանակ մենք կունենանք հաղթանակ: Այսօր այս փչացած իշխանությունը մեզանից տարաբաժանել է Ռուսաստանի հայերին և ամբողջ Սփյուռքին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը