Հ. Աբրահամյան. «Որևէ կերպ չեք կարող ասել, որ վարչապետն, օգտվելով իր դիրքից, հարստություն է կուտակել»
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է վերաբերվում պաշտոնյաների գումարները պետբյուջե վերադարձնելու կոչերին, պատասխանել է.
-Ձեր հարցն անտրամաբանական է ու կոռեկտ չէ: Որևէ կերպ չեք կարող ասել, որ վարչապետն, օգտվելով իր դիրքից, հարստություն է կուտակել: Չեմ լսել, որ մի քաղաքացի, լրագրող, քաղաքական գործիչ կագնի ու ասի՝ վարչապետն այս մոնոպոլիան ունի և հարստացել է ապօրինի ճանապարհով: Եթե որևէ քաղաքացի, քաղաքական ուժ լինի ու նման հարցադրում անի, ես պատրաստ եմ պատասխանել: Ես որևէ քայլ չեմ իրականացնելու, որի համար ամաչեմ:
Հարցին՝ պատրա՞ստ է վաճառել իր առանձնատունը դրա գումարը բանակին տրամադրելու համար, Հովիկ Աբրահամյանը, դիմելով լրագրողներին, նշել է.
-Եթե անհրաժեշտություն լինի, միշտ պատրաստ ենք, բայց մեր պետությունը նման ֆինանսական խնդիր չունի բանակը զինելու համար: Դուք հերի՛ք է ժողովրդին թյուրիմացության մեջ գցեք դուք ձեր քայլերով, սուտ տեղեկություններով քաղաքական ուժերին, ժողովրդին, մարդկանց տանում եք դեպի … ձեր պահվածքը բերում է մի երևույթի, որը դառնում է անկառավարելի, ձեր սուրբ գործը, նաև պարտականությունը մարդկանց ճիշտ ինֆորմացիա փոխանցելն է, իսկ դուք մտածում եք սուր հացեր տալ, ձեր հեղինակությունը բարձրացնել: Դա, իհարկե, բոլորին չի վերաբերվում: Ասել եմ և ևս մեկ անգամ ասում եմ այն մարդկանց, ովքեր վատ են ընկալում՝ մենք ֆինանսական միջոցների խնդիր չունեք մեր բանակը սպառազինելու համար. որևէ մեկի համար դա թող քննարկամն առարկա չդառնա, և խնդրում եմ դա փոխանցել նաև հանրությանը:

«Vesti.am»