Լրահոս

24.04.2016 17:18


Վոլինկին. «Ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները շատ դժվար է սասանել»

Վոլինկին. «Ռուս-հայկական բազմադարյա հարաբերությունները շատ դժվար է սասանել»

–Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր, դրանք լրիվ տարբեր մակարդակներ են, ու հավասարության ոչ մի նշանի մասին խոսք լինել չի կարող,Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

Նրա խոսքով՝ կարող են ինչ-որ վիրավորանքներ, թյուրըմբռնումներ լինել, բայց դա բոլորովին չի նշանակում, թե ռուս-հայկական հարաբերությունները մեկ այլ փուլ կանցնեն:

–Մենք հրաշալի հարաբերություններ ունենք. մեր պետությունների ղեկավարները մշտական շփումների մեջ են, և այդպես կլինի միշտ,- հավելել է Վոլինկինը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը