Լրահոս

24.04.2016 18:05


Շ. Քոչարյանը՝ Էրդողանի ուղերձի մասին

Շ. Քոչարյանը՝ Էրդողանի ուղերձի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ կրկին ցավակցական ուղերձ է հղել Պոլսի Հայոց պատրիարքարանին: Նշենք, որ նախորդ տարի ևս Էրդողանը հանդես էր եկել նման ուղերձով:

Պոլսի հայոց պատրիարքարանում այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողություն է տեղի ունենում:

Էրդողանի հղած ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին,

Պոլսի հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդին

Ողջունում ու ցավակցում եմ մեր այն քաղաքացիներին, որոնք այսօր հավաքվել են Պոլսի հայոց պատրաիքարանի հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելու առաջին համաշխարհային պատրերազմի տարիներին ողբերգական պայմաններում զոհված օսմանցի հայերի հիշատակին:

Ողջունում եմ այս արարողությունը, որը կրկին տեղի է ունենում Թուրքիայում, քանզի սա ամենաիմաստալից վայրն է օսմանցի հայերի վիշտը կիսելու և նրանց հիշատակը ոգեկոչելու համար:

Անատոլիայի հողերում, որտեղ մարդասիրական պատրականությունները երբեք չեն անտեսվում, իսկ ցավն ու ուրախությունը անկեղծորեն կիսվում են, արդարության և խղճի զգացումը վեր է դասվում ամեն ինչից:

Փոխըմբռնման, ինչպես նաև մարդասիրական և պատմական տեսլականի համաձայն մենք կշարունակենք պահպանել օսմանահպատակ հայերի հշողությունները: Միշտ կհիշեցնենք ու կհիշենք հայերի և թուրքերի համատեղ ապրելու մշակույթը, որը մոտ 1000 տարվա պատմություն ունի:

Երբեք չենք դադարի գործել հանուն խաղաղության ու բարեկամության՝ ընդդեմ բոլոր նրանց, ովքեր փորձում են թշնամական հռետորաբանությամբ պատմությունը քաղաքականացնել և ջանում են օտարելընդհանուր պատմությամբ ու ավադույթներով փոխկապակցված 2 հարևան ժողովուրդներին:

Մեկ անգամ ևս հիշատակում եմ այն օսմանցի հայերին, ովքեր կյանքից հեռացել են, և հղում եմ իմ ցավակցությունս նրանց թոռներին ու ծոռներին:

Անկախ նրանց էթնիկ և կրոնական ծագումից՝ ես նաև հարգում եմ բոլոր այն օսմանյան քաղաքացիների հիշատակը, որոնք կյանքից հեռացել են նույն այդ ժամանակաշրջանում: Կցանկանայի կրկնել, որ մենք կիսում ենք այդ ընդհանուր ցավը:

Ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հայ քաղաքացիներին ովքեր իրենց ներդրում են ունեցել մեր երկրի կյանքում ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում»:

Էրդողանի հայտարարության կապակցությամբ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասել է.

«Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ հավասար հարթության վրա դնելու պատերազմական զոհերին և նրանց, ովքեր զոհ դարձան պետական մակարդակով ծրագրված և իրականացված ցեղասպանության:

Թուրքիայի ժխտողական կեցվածքն ավելի է մեծացնում հայ և թուրք ժողովուրդների միջև առկա անջրպետը, որը վերացնելու լավագույն ճանապարհը պատմությանն առերեսումն է ու ապաշխարանքը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը