Լրահոս

24.04.2016 21:45


Դ. Բաբայան. «Ապրիլի 24-ի օրերին հակառակորդը միշտ դիմում է սադրիչ քայլերի»

Դ. Բաբայան. «Ապրիլի 24-ի օրերին հակառակորդը միշտ դիմում է սադրիչ քայլերի»

Հատկապես ապրիլի 24-ի օրերին հակառակորդը միշտ դիմում է սադրիչ քայլերի, դա Ադրբեջանի յուրովի «շնորհավորանքն» է: Այս մասին «Tert.am»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նշեց, որ այսօր էլ նրանք փորձում են շարունակել իրենց ցեղասպան քաղաքականությունը:

«Բայց, իհարկե, սա ոչ թե լայնածավալ պատերազմ է, պարզապես, ինչպես միշտ, Ադրբեջանը սահմանի երկայնքով խախտում է զինադադարի ռեժիմը և փորձում է ահաբեկչական քայլեր կատարել և, բնական է, ստանում է համարժեք պատասխան»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ոչ միայն նման գործողություններով շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանության խնդրից, այլ փորձում են իրականացնել ցեղասպան քաղաքականության շարունակությունը:

Մանրամասն՝ «Tert.am»-ում

Այս խորագրի վերջին նյութերը