Լրահոս

25.04.2016 09:50


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Ապրիլի 25-ին՝ երեկոյան ժամերին, տեղ-տեղ առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին ցերեկը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում

Ապրիլի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 27-28-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 18-20 մ/վրկ:

Այս խորագրի վերջին նյութերը