Լրահոս

25.04.2016 12:41


Էկոտուրիզմի փառատոն. մասնակիցների գրանցումը սկսված է

Էկոտուրիզմի փառատոն. մասնակիցների գրանցումը սկսված է

2016թ. հունիսի 4-ին և 5-ին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները առաջին անգամ Հայաստանում Վայոց Ձորի Գոմք և Մարտիրոս համայնքներում կազմակերպում են էկոտուրիզմի փառատոն:

Փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:

Էկոզբոսաշրջության փառատոնի ընթացքում նախատեսվում են տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում` էկոզբոսաշրջային ծառայությունների և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, քայլարշավներ Գոմք և Մարտիրոս համայնքի էկոերթուղիներով, բուսաբանական էքսկուրսիա, թռչնադիտարկում, ժայռամագլցում, ձիարշավներ, ինչպես նաև դասընթացներ արշավային հմտությունների վերաբերյալ:

Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 31-ը լրացնել առցանց գրանցման հայտը, որը կարելի է գտնել հետևյալ հղումով` https://goo.gl/L5DzUi:

Ընտրված համայնքների տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և մաս է կազմում միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցանկում ներառված Կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, Հայկական մուֆլոնի (Ovis, ինչպես նաև ապրելավայր այլ կենդանատեսակների համար: Այն ունի նաև հարուստ բուսական աշխարհ:

Հարգանքով՝

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը