ՀԱԿ ներկայացուցիչ. «Ապստամբություն չասեմ, բայց դժգոհություն հաստատ կլինի»
ՀԱԿ ներկայացուցիչ ՎահագնԽաչատրյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե մեր տնտեսական վիճակը գնալով վատանում է, և այն, ինչ տեղի է ունենում այսօր, վաղուց կանխատեսելի էր։
Հայաստանի տնտեսության տրամաբանությունը տանելու էր սրան՝ գալու էր մի օր, երբ մենք ընդհանրապես աճ չէինք ունենալու, տնտեսական զարգազման մասին խոսել չէինք կարողանում, դա պարզ էր այն պատճառով, որովհետև այն համակարգը, որը ստեղծվել էր 2004-2005թթ. հետո, որտեղ հիմնական շեշտը դրված էր ներմուծման վրա և օլիգարխիկ տնտեսությունը պահելու վրա։ Այդ պայմաններում տնտեսական զարգացման հնարավորությունները հասցվել էին մինիմումի,-ասել է նա։
Ըստ Վահանգն Խաչատրյանի՝ մեր երկրում սոցիալական դժգոհությունները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ։
-Ապստամբություն չասեմ, բայց դժգոհություն հաստատ կլինի, դժգոհություն արդեն կա։ Ես Ձեզ ասեմ՝ ուղղակի ես չէի ուզի, որ այդ հողի վրա ապստամբություն տեղի ունենար, որովհետև սա պետությունն է վտանգում, բայց ոնց-որ թե, մեր լեզվով ասած, իշխանությունների «վեջը չի»։ Իրենք իրենց գործն են անում, առաջ են գնում, հիմա, ասում են, մարդիկ են, կդիմանան, էլի։ Ուղղակի մարդկանց համբերության վրա են խաղում։ Դժգոհության դրսևորումը կարող է լինել հենց դժգոհությունը, բողոքը, միտինգը, որի շարունակությունը, իմիջիայլոց, կարող է անկանխատեսելի լինել։ Իշխանությունը սրա մասին չի ուզում մտածել, բայց պարտավոր է մտածել,-ընդգծել է նա։
ՀԱԿ ներկայացուցիչ. «Ապստամբություն չասեմ, բայց դժգոհություն հաստատ կլինի»
ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե մեր տնտեսական վիճակը գնալով վատանում է, և այն, ինչ տեղի է ունենում այսօր, վաղուց կանխատեսելի էր։

7or.am