Լրահոս

25.04.2016 13:02


Ըստ հաղորդման՝ ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցը կաշառք է պահանջել

Ըստ հաղորդման՝ ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցը կաշառք է պահանջել

Քաղաքացի Հեղինե Հ.-ն տեղեկություններ է հայտնել ՀՀ մաքսային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ կաշառք պահանջելու վերաբերյալ:

Մասնավորապես, Հեղինե Հ.-ն նշել է, որ 2016 թվականի փետրվարի 3-ին ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցը կաշառք է պահանջել՝ արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված իր անձնական օգտագործման գույքն առանց մաքսային վճարումներ կատարելու և սեղմ ժամկետում իրեն հատկացնելու համար:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ակնհայտ ապօրինի գործողության համար կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը