Լրահոս

25.04.2016 13:30


Հայաստանում բուժում է ստանում 36 զինծառայող. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանում բուժում է ստանում 36 զինծառայող. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ապրիլի 25-ի դրությամբ՝ բուժում է ստանում 36 զինծառայող. նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 1-ինը՝ ծանր:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը:

«Մյուսների վիճակը բավարար է կամ միջին ծանրության: Կան զինծառայողներ, որոնք արդեն տեղափոխվել են կայազորային հոսպիտալներ կամ վերականգնողական արձակուրդի ենք ուղարկել»,- ասել է Արտաշես Խաչատրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը