Լրահոս

25.04.2016 14:09


ԱԺ-ն վավերացրել է Գերմանիայի հետ գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրը

ԱԺ-ն վավերացրել է Գերմանիայի հետ գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրը

Այսօր ՀՀ ԱԺ-ն 100 «կողմ», 1 «դեմ» ու 1 «ձեռնպահ» ձայներով վավերացրել է Գերմանիայի հետ գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիրը։

ԱԱԾ ղեկավարի տեղակալ Արզուման Հարությունյանն ավելի վաղ նշել էր, որ ՀՀ ուժային մարմինները բավականին սերտ համագործակցում են Գերմանիայի հետ. հայ խաղաղապահները միջազգային կոնտինգենտի կազմում վերապատրաստվում են Գերմանիայում, երկու երկրների անվտանգության ծառայություններն էլ տեղեկություններ են փոխանակում ահաբեկչության կանխարգելման ոլորտում։

Այս խորագրի վերջին նյութերը