Լրահոս

25.04.2016 14:32


«Ավրորա» մրցանակի հեղինակը երիտասարդ քանդակագործ Մանվել Մաթևոսյանն է

«Ավրորա» մրցանակի հեղինակը երիտասարդ քանդակագործ Մանվել Մաթևոսյանն է

Երեկ «Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ընթացքում իբրև պարգև փոխանցված արձանիկը ստեղծել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Մանվել Մաթևոսյանը։ «Դեպի հավերժություն» կոչված այս քանդակի վրա նա սկսել է աշխատել դեռ համալսարանական առաջին տարիներից։ Այս մասին հայտնում է «Ավրորա» մրցանակի կայքը:

2015 թվականին երիտասարդ արվեստագետն իր ստեղծագործությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված «Պատասխան՝ 100 տարի անց» մրցույթին։ Նա չի գրավել առաջին տեղը, սակայն ճանաչվել է մրցույթի հաղթողներից մեկը։ 2016 թվականին «Ավրորա» մրցանակի Ստեղծագործական խորհուրդը «Դեպի հավերժություն» ստեղծագործությունն ընտրել է որպես մրցանակի ոգուն լավագույնս համապատասխանող խորհրդանշան։

Մանվել Մաթևոսյանն ուրախ է, որ իր ստեղծագործությունն անկախ կյանք է ստացել։

«Վեր հառնող մարդկային ֆիգուրները խորհրդանշում են հոգևոր արժեքներն ու վերածնունդը՝ ոգեշնչելով մարդկությանը ոտքի կանգնել ընդդեմ նյութական աշխարհի անկատարությունների»,– ասում է Մանվելը։

Այս խորագրի վերջին նյութերը