Ստ. Մարգարյանը ԼՂ հարցով փակ նիստ անցկացնելու կոչ է արել՝ վարչապետի մասնակցությամբ (տեսանյութ)
ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօրվա նիստում փակ նիստ անցկացնելու առաջարկությամբ է հանդես եկել՝ կապված ապրիլյան իրադարձությունների հետ ԼՂ-ում: Պատգամավորը, մասնավորապես, ասաց.
«Ես կարծում եմ, որ շատ հարցեր կան, որոնք նաև անհանգստացնում են մեզ: Առաջարկում եմ, որ բանակցեք կառավարության հետ, գուցե վարչապետի հետ մենք առանձին փակ նիստով քննարկենք հարցեր, որ իմանանք նաև մեր անելիքները, - հավելելով, որ կան հարցեր որոնց բաց տեքստով հնչեցնելը վտանգավոր է, - առաջարկում եմ բանակցել վարչապետի հետ: Նիստին գուցե մասնակցի նաև պաշտպանության նախարարը: Մենք քննարկենք այդ բոլոր հարցերը փակ նիստում, որովհետև հարցերն ու պատասխանները պետական գաղտնիքի էլեմենտներ են պարունակելու: Ազգային ժողովը չի կարող ձևացնել, թե ոչինչ չի եղել, և քննարկելու բան չկա: Մենք լուրջ քննարկելիք ունենք և անելիք նույնպես»:
Ստեփան Մարգարյանը հորդորել է ԱԺ խմբակցություններին աջակցել նրա առաջարկությանը: Նրա հորդորին արձագանքել են «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» խմբակցությունները:

Աղբյուրը՝ «Zham.am»
Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում: