«Մենք ենք տերը մեր երկրի» ֆեյսբուքյան նախաձեռնության («շարժման») էջն այնքան հագեցած է հակասական մտքերով ու հակասական քայլերի մասին արված գրառումներով, որ այն հանգիստ կարելի է վերանվանել այսպես՝ «Մենք ենք տերն ու պաշտպանը մեր Սերժ Սարգսյանի»:
Բաղրամյան 26-ի այս «հուժկու եւ հարվածային» խմբավորման անդամներն անգամ թույլ չեն տալիս, որ իրենց էջում քո գրառումը տեղադրես. ջահել-ջուհուլները խիստ գրաքննության են ենթարկում ամեն տառ ու տող եւ այդպես էլ չեն հրապարակում քո փոքրիկ գրառումը:
Միամիտ մարդը կարող է կարծել, թե իր գրառումը լիովին համապատասխանում է այդ խմբի «խիզախ ոգուն», որը որոշել է տեր կանգնել երկրին: Այնինչ քո եւ նրանց մտածողությունը զարմանալիորեն «իրար չեն բռնում», ու քո գրառումը չեն հրապարակում: Զավեշտ:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի տեր ու պաշտպան ջահել-ջուհուլությունը վերջինիս «դեմ է տվել» 50–հոգանոց պետական-քաղաքական գործիչների մի ցուցակ, որոնք պետք է 250 միլիոն դոլար «մուծվեն» նույն Սերժ Սարգսյանին: Բնականաբար, այդ ցուցակում չկա ամենաազնիվ, ամենաարդար, ամենաաղքատ մարդու՝ ՀՀԿ ղեկավարի անունը: Եվ սա ներկայացվում է որպես պահանջ (այլ պահանջներ էլ կան, մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ եւ այլն):
Մինչդեռ երկրին տեր կանգնողները եթե որոշել են այդ տարբերակով բանակին օգնել ու պատասխանատվության կանչել թերացած պաշտոնյաներին (մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք դա ճի՞շտ մոտեցում է, թե՞ ոչ) և եթե ազնիվ մղումներով ու առանց մարիոնետային գործունեության են շարժում ծավալում, ապա նախ պետք է կուլակաթափության ցուցակի առաջին տողում նշվեր Սերժ Սարգսյանի անունը, եւ հրաժարականների ցուցակն էլ պետք է գլխավորեր նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը: Նման բան չենք տեսնում Բաղրամյան 26-ի ջահել-ջուհուլության էջում եւ նրա ներկայացրած պահանջներում:
Հակառակը՝ տեսնում ենք այսպիսի միտք. «Եթեոմանցթվումէ, որ սերժ սարգսյանինփոխարինելով՝հնարավորէերկիրըմիանգամիցզարգացնել, ապասխալվումեք» («Սերժ Սարգսյանը» իրենք են փոքրատառերով գրել՝ այդպիսով, թերևս, ցանկանալով ապացուցել իրենց «թունդ ընդդիմադիր» լինելը-Կ.Ե.):
Եվ այս խմբավորումը հիմա նոր բան է մտածել (իբր, ինքն է, էլի, մտածել): Որոշել են մայիսի 13-ին հավաքվել մարշալ Բաղրամյանի արձանի մոտ եւ երթով հասնել Պռոշյան փողոցում գտնվող Սերժ Սարգսյանի առանձնատուն: Այստեղ որոշել են մնալ այնքան ժամանակ, մինչեւ առանձնատան տերը կատարի իրենց վերոնշյալ պահանջները: Լրիվ խեղկատակություն:
Ջահել-ջուհուլությունը, պարզվում է, շրջապատելու է ոչ թե Բաղրամյան 26-ը, որտեղ ի պաշտոնե աշխատում է Սարգսյանը, այլ նրա տունը, որտեղ նա քնում եւ ճաշում է: Երեւի, այդ օրը «լորդը» պատուհանից կնայի ու սպասավորին կհարցնի.
Պոռնիկներ են, սըր
«Մենք ենք տերը մեր երկրի» ֆեյսբուքյան նախաձեռնության («շարժման») էջն այնքան հագեցած է հակասական մտքերով ու հակասական քայլերի մասին արված գրառումներով, որ այն հանգիստ կարելի է վերանվանել այսպես՝ «Մենք ենք տերն ու պաշտպանը մեր Սերժ Սարգսյանի»:
Բաղրամյան 26-ի այս «հուժկու եւ հարվածային» խմբավորման անդամներն անգամ թույլ չեն տալիս, որ իրենց էջում քո գրառումը տեղադրես. ջահել-ջուհուլները խիստ գրաքննության են ենթարկում ամեն տառ ու տող եւ այդպես էլ չեն հրապարակում քո փոքրիկ գրառումը:
Միամիտ մարդը կարող է կարծել, թե իր գրառումը լիովին համապատասխանում է այդ խմբի «խիզախ ոգուն», որը որոշել է տեր կանգնել երկրին: Այնինչ քո եւ նրանց մտածողությունը զարմանալիորեն «իրար չեն բռնում», ու քո գրառումը չեն հրապարակում: Զավեշտ:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի տեր ու պաշտպան ջահել-ջուհուլությունը վերջինիս «դեմ է տվել» 50–հոգանոց պետական-քաղաքական գործիչների մի ցուցակ, որոնք պետք է 250 միլիոն դոլար «մուծվեն» նույն Սերժ Սարգսյանին: Բնականաբար, այդ ցուցակում չկա ամենաազնիվ, ամենաարդար, ամենաաղքատ մարդու՝ ՀՀԿ ղեկավարի անունը: Եվ սա ներկայացվում է որպես պահանջ (այլ պահանջներ էլ կան, մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ եւ այլն):
Մինչդեռ երկրին տեր կանգնողները եթե որոշել են այդ տարբերակով բանակին օգնել ու պատասխանատվության կանչել թերացած պաշտոնյաներին (մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք դա ճի՞շտ մոտեցում է, թե՞ ոչ) և եթե ազնիվ մղումներով ու առանց մարիոնետային գործունեության են շարժում ծավալում, ապա նախ պետք է կուլակաթափության ցուցակի առաջին տողում նշվեր Սերժ Սարգսյանի անունը, եւ հրաժարականների ցուցակն էլ պետք է գլխավորեր նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը: Նման բան չենք տեսնում Բաղրամյան 26-ի ջահել-ջուհուլության էջում եւ նրա ներկայացրած պահանջներում:
Հակառակը՝ տեսնում ենք այսպիսի միտք. «Եթե ոմանց թվում է, որ սերժ սարգսյանին փոխարինելով՝ հնարավոր է երկիրը միանգամից զարգացնել, ապա սխալվում եք» («Սերժ Սարգսյանը» իրենք են փոքրատառերով գրել՝ այդպիսով, թերևս, ցանկանալով ապացուցել իրենց «թունդ ընդդիմադիր» լինելը-Կ.Ե.):
Եվ այս խմբավորումը հիմա նոր բան է մտածել (իբր, ինքն է, էլի, մտածել): Որոշել են մայիսի 13-ին հավաքվել մարշալ Բաղրամյանի արձանի մոտ եւ երթով հասնել Պռոշյան փողոցում գտնվող Սերժ Սարգսյանի առանձնատուն: Այստեղ որոշել են մնալ այնքան ժամանակ, մինչեւ առանձնատան տերը կատարի իրենց վերոնշյալ պահանջները: Լրիվ խեղկատակություն:
Ջահել-ջուհուլությունը, պարզվում է, շրջապատելու է ոչ թե Բաղրամյան 26-ը, որտեղ ի պաշտոնե աշխատում է Սարգսյանը, այլ նրա տունը, որտեղ նա քնում եւ ճաշում է: Երեւի, այդ օրը «լորդը» պատուհանից կնայի ու սպասավորին կհարցնի.
- Այդ ի՞նչ աղմուկ է Ջոն:
- Ցույց է, Սըր:
- Իսկ ովքե՞ր են ցուցարարները, Ջոն:
- Պոռնիկներն են, Սըր:
- Իսկ ինչի՞ց են բողոքում, սոցիալական վիճակի՞ց:
- Ոչ, Սըր:
- Միգուցե հարկերի՞ց կամ խտրականությունի՞ց…
- Ոչ, Սըր:
–Բա ինչու՞ են ցույց անում Ջոն:
- Դե… պոռնիկներ են, Սըր…
Կիմա Եղիազարյան