Լրահոս

25.04.2016 19:00


Ակումբում հարվածներ են հասցրել միմյանց. առկա են մարմնական վնասվածքներ

Ակումբում հարվածներ են հասցրել միմյանց. առկա են մարմնական վնասվածքներ

Ապրիլի 25-ին՝ ժամը 03.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Խանջյան փողոցում գտնվող կարաոկե ակումբներից մեկից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Խ.-ին, 1993 թ. ծնված Գևորգ Գ.-ին և 1978 թ. ծնված Արմեն Ա.-ին և զեկուցագիր նեկայացրել, որ հիշյալ ակումբում վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց, և նրանց վրա առկա են մարմնական վնասվածքներ:
Բերման ենթարկվածները հրաժարվել են հաղորդումներ տալուց:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը