Լրահոս

25.04.2016 17:30


ՀՀ արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին

ՀՀ արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի թիվ 16 արձանագրային որոշումը, հայտարարում է ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդում ընդգրկվելու համար հայտեր ներկայացնելու մասին:

Խորհուրդը կաջակցի Նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ Նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել՝

• հասարակական կազմակերպություններ

• զանգվածային լրատվության միջոցներ

• ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ

• շահագրգիռ անձինք:

Կազմակերպությունները կամ անձինք կարող են ընդգրկվել Խորհրդում, եթե.

• նրանց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին,

• Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի),

• Մասնակցել են փորձագիտական աշխատանքների իրականացմանը,

• Ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ,

• Մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին,

• ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ

• նրանց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) Նախարարությունից:

Խորհրդի կազմում ընդգրկվելու պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա կարող են դիմում (դիմումի ձևը՝ http://moj.am/storage/uploads/Dimum7.pdf) ներկայացնել խորհրդի նախագահին (նախարարին)` խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ:

Դիմումի մեջ պետք է ներկայացվեն վերը նշված պահանջները հիմնավորող տեղեկատվություններ և փաստաթղթեր:

Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, կտեղադրվի ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում (www.moj.am):

Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է 2016 թվականի մայիսի 20-ը:

Դիմումները կարող եք ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն (0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8) կամ այն ուղարկել Նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը