Լրահոս

25.04.2016 21:15


ԱԱՄ վարչության որոշմամբ՝ ՊԲ-ին 543 մլն դրամ տրամադրվեց

ԱԱՄ վարչության որոշմամբ՝ ՊԲ-ին 543 մլն դրամ տրամադրվեց

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակման առաջին իսկ պահերից իր ողջ ներուժը հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդման և անվտանգության ապահովման գործին նպատակաուղղեց նաև Արցախի ազատամարտիկների միությունը:

Բացի այն, որ ապրիլյան դիմակայության առաջին իսկ օրվանից առայսօր առաջնագծում շարունակում են մարտական խնդիր կատարել հազարավոր ազատամարտիկներ, միությունը պարբերաբար հանդես է գալիս նաև հանրապետության պաշտպանական ներուժի հզորացմանը միտված նյութական աջակցության տարբեր ծրագրային նախաձեռնություններով: Այս համատեքստում միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ և ԱԱՄ վարչության որոշմամբ՝ որպես օգնություն՝ այսօր ՊԲ-ին տրամադրվեց 543 մլն դրամ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը