Լրահոս

26.04.2016 09:10


Վ. Գասպարյան. «Հնարավոր է՝ պայթող նյութը եղել է ավտոբուսում աջից երկրորդ նստատեղին նստած անձի մոտ»

Վ. Գասպարյան. «Հնարավոր է՝ պայթող նյութը եղել է ավտոբուսում աջից երկրորդ նստատեղին նստած անձի մոտ»

Երևանի Հալաբյան փողոցում երթուղային ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը կապված չէ գազի և վառելանյութի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը։ Նա հաստատել է նաև, որ գազի պայթյուն չի եղել, քանի որ ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։

«Պայթյունը բեկորային չի եղել, այլ ալիքաձև»,- ասաց ոստիկանության պետը։

Հնարավոր ահաբեկչության վարկածի մասին հարցին ի պատասխան՝ Գասպարյանը նշել է, որ ներկայումս ոչ դա հերքելու, ոչ էլ հաստատելու ժամանակն է, որովհետև բոլոր տվյալները նախնական են։

«Բոլոր շրջանառվող վարկածները կարող են 10 րոպե հետո փոխվել, թույլ տվեք առայժմ այս առիթով ոչինչ չասել»,- հավելել է ոստիկանության պետը։ Նա նաև տեղեկացրեց, որ երկու ժամ անց որոշ բաներ պարզ կլինեն։

Ոստիկանապետի խոսքով՝ երթևեկության տեսախցիկները ֆիքսել են պայթյունը։ Մի տեսախցիկը վնասվել է, մյուս տեսախցիկը ֆիքսել է, որ պայթյունը տեղի է ունեցեկ ավտոբուսի աջ մասում, այժմ վերծանվում է տեսախցիկի արձանագրածը։

Վլ. Գասպարյանը չի բացառել, որ պայթող նյութը եղած լինի ավտոբուսում աջից երկրորդ նստատեղին նստած անձի մոտ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա նշել է, որ այդ նստատեղին նստած անձի ինքնությունը դեռևս հայտնի չէ, աշխատանքներ են տարվում ինքնությունը պարզելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը