Լրահոս

26.04.2016 10:07


ՃՏՊ Գավառում. ուղևորը մահացել է

ՃՏՊ Գավառում. ուղևորը մահացել է

Ապրիլի 26-ին՝ ժամը 01.31-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 1 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes Е320» մակնիշի 41 SN 777 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Վ. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն՝ ուղևոր, 1977 թ. ծնված Ս. Հ.-ը հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը