Լրահոս

26.04.2016 10:50


Ավտոբուսի պայթյունից շենքի պատուհանի ապակին փշրվել է քնած երեխայի վրա

Ավտոբուսի պայթյունից շենքի պատուհանի ապակին փշրվել է քնած երեխայի վրա

Երեւանի Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին ավտոբուսի պայթյունն այնքան ուժգին է եղել, որ հարակից բնակարանների պատուհանների ապակիները փշրվելով լցվել են ներս:

«NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում Հալաբյան 11 հասցեի բնակիչներից մեկը, որն ընտանիքով բնակվում է առաջին հարկում, պատմեց, որ պայթյունի ալիքից պատուհանի ապակիները փշրվել, լցվել է պատուհանի տակ դրված մահճակալին քնած 3-ամյա երեխայի վրա:

Բնակիչի խոսքով՝ ինքը մի պայթյուն է լսել, շտապել է դեպքի վայր, տեսել է մարդիկ են հավաքվել, վիրավորներին են տեղափոխում, պայթյունի ձայնից ենթադրել է, թե տարածքով անցնող գազատար խողովակներն են պայթել:

«Մի հատ գմփոց լսեցի, ինձ թվաց՝ գազից կլինի, մինչեւ հասա, տեսնեմ մարդիկ են հավաքված, տուժածներին են օգնում: Հենց էդ պահին կինս զանգեց, ասեց՝ հասի, ապակիները փշրվել են երեխու վրա, ու վազել եմ տուն»,-պատմեց Հալաբյան 11 շենքի բնակիչը, որի դիմաց էլ ավտոբուսը պայթել է:

Երեխան, ըստ հայրիկի եւ տատիկի, չի տուժել շնորհիվ ծածկոցի, որով եւ փաթաթված քնած է եղել:

Մանրամասն՝ «NEWS.am»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը