Լրահոս

26.04.2016 12:30


Ավտոբուսի պայթյունից տուժած դեռահասները բուժումը կշարունակեն «Սուրբ Աստվածամայր» կլինիկայում

Ավտոբուսի պայթյունից տուժած դեռահասները բուժումը կշարունակեն «Սուրբ Աստվածամայր» կլինիկայում

Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասներին՝ Էդգար Գասպարյանին (2002թ. ծնված) եւ Ռոլանդ Խոջայանին (2001թ. ծնված) «Արմենիա» ԲԿ-ից տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոց։

Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Նախարարի խոսքով՝ թեև վիրահատություններից հետո նրանց վիճակը կայունացել է, արդեն ինքնուրույն են շնչում, սակայն ունեն բեկորային վիրավորումներ, վնասվածքներ եւ այրվածքներ։

Լրջորեն վնասվել է դեռահասներից մեկի ոտքը։ Երեկոյան նրան անմիջապես տարել են վերակենդանացման բաժանմունք, հակաշոկային թերապիա անցկացրել, այնուհետև վիրահատել։ Այդ գործողությունների շնորհիվ նրա ոտքը հաջողվել է փրկել։

Այս խորագրի վերջին նյութերը