Լրահոս

26.04.2016 13:05


Տուժածներից մեկին դուրս կգրեն. ԱՆ–ն նոր տվյալներ է հրապարակել

Տուժածներից մեկին դուրս կգրեն. ԱՆ–ն նոր տվյալներ է հրապարակել

Լրագրողների հետ ճեպացրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտնել է, որ ըստ անհրաժեշտության հոգեբանական բժշկական օգնություն է ցուցաբերվում տուժածների հարազատներին, ծնողներին:

37-ամյա հղի կինը, ում կյանքին և պտղին վտանգ չի սպառնում, մասնագիտական հսկողությունը շարունակելու համար տեղափոխվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ:

Այս պահի դրությամբ՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում պատահարից վիրավորված քաղաքացիներից շարունակում են բուժումը երկու կին: Ականջի թմբկաթաղանթի վնասվածք ստացած տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող ևս մեկ տուժած պատրաստվում է դուրս գրման:

Ավլի վաղ հայտնի էր դարձել, որ նեղ մասնագիտական բուժումը շարունակելու նպատակով Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից տուժած և «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վիրահատված 14 և 15 տարեկան պատանիները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

«Հաջողվեց կայունացնել երկու երեխայի առողջական վիճակն էլ, անջատել արհեստական շնչառության սարքը և շտապօգնության մեքենայով տեղափոխել համապատասխան բժշկական հաստատություն»,-ասել է նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը