Լրահոս

26.04.2016 13:50


Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ուժեղացված հսկողություն է իրականացվում

Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ուժեղացված հսկողություն է իրականացվում

Ինչպես հայտնում է «Vesti.am» թղթակիցը, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ուժեղացված հսկողություն է իրականացվում, ստուգում են ուղևորների պայուսակները:

Հաշվի առնելով մեր երկրում և երկրի սահմաններում այսօր տիրող իրավիճակը՝ մեր ուղևորների անվտանգությունը ապահովելու նպատակով, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում ոստիկանության կողմից որոշակի ստուգումներ են անցկացվում, սակայն, որպես այդպիսին, վտանգ չկա,- «Vesti.am»-ին ասել է Մետրոպոլիտենի տնօրենի տեղակալ, «Երթևեկություն» մասնաճյուղի պետ Գևորգ Ավետիսյանը:

Նա նշել է, որ այս կապակցությամբ քաղաքացիների կողմից ոչ մի բողոք չի գրանցվել. ընդհակառակը՝ ուղևորները շնորհակալություն են հայտնել ուշադրության համար:

-Սա խուճապի պատճառ ընդհանրապես չի կարող հանդիսանալ, քանի որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում որևէ կասկածելի անձի կամ իրի դեպքում ոստիկանության կողմից միշտ էլ ստուգումներ անցկացվել են, իսկ այժմ, հաշվի առնելով մեր երկրում տիրող ռազմական իրավիճակը, դրանք ավելի են խստացվել: Դա բնականոն աշխատանքին չի խանգարում,-ասել է Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է ահաբեկչության վտանգին, Գևորգ Ավետիսյանը նշել է, որ իրենք այդ մասին որևէ բան ասել չեն կարող, քանի որ դա հիմնականում ոստիկանության իրավասության հարցն է, իսկ իրենք իրենց լիազորության շրջանակներում ապահովում են անվտանգ երթևեկությունը:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը