Լրահոս

10.01.2011 13:40


«2011 թվականի սկզբին հայ հասարակությունը կրեց ծանր կորուստներ»

2011 թվականի սկզբին հայ հասարակությունը կրեց ծանր կորուստներ:

Տարվա առաջին շաբաթվա ընթացքում կյանքից հեռացան աշխարհահռչակ երաժիշտ և խմբավար Օհան Դուրյանը, հայտնի թարգմանիչ և իրավապաշտպան Անահիտ Բայանդուրը և հայտնի հասարակական գործիչ Սիմոն Կամսարականը:

Նրանք տարբեր սերունդների և մասնագիտությունների ներկայացուցիչներ էին և նրանց միաժամանակ միավորում էր ամենակարեւորը' նրանք իսկական մտավորականներ և քաղաքացիներ էին, որոնք միշտ կանգնած են եղել պայքարող հայ ժողովրդի կողքին։

Նրանց բացակայությունը մեր շարքերից զգալի է և ցավալի, սակայն նրանց կյանքն ու քաղաքացիական կեցվածքը վառ օրինակ են ծառայելու յուրաքանչյուր հայ մարդու համար։

Վայելելով հայ ժողովրդի սերն ու հարգանքը, նրանց ազնիվ անունն ու բարի համբավը հավերժ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ։

Հավերժ հիշատակ և Աստծո անսպառ ողորմածություն մեր ընկերներին:

«Սարդարապատ» շարժում

Այս խորագրի վերջին նյութերը