-ՀՀ-ում իրավիճակը կփոխվի այն ժամանակ, երբ ի հայտ կգա մի սերունդ, որը պատրաստ կլինի գնալ զոհողությունների, որն իսկապես պատրաստ կլինի զոհաբերել իրեն հանուն ապագա սերունդների,-«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը։
Նա նշել է, որ պատմության մեջ որևէ օրինաչափություն չկա, թե երբ է այդ սերունդը գալու և որ մենք նման սերունդ ունեցել ենք 1918-1920թթ.։
-Ցավոք, արտաքին գործոնները թույլ չտվեցին գոյատևել այդ հանրապետությանը, սակայն նվիրյալների այդ սերունդը մենք ունեցել ենք այդ տարիներին։ Սա որևէ կերպ չեմ ցանկանում կապել կուսակցական գործոնի հետ։ Իսկապես, այն սերունդը, որն ազգային-ազատագրական պայքար էր մղում, որը գիտեր անկախության արժեքը և որը հասկանում էր, որ իրենց տրված է պատմական շանս այդ ազգային ծրագիրն իրագործելու, ամեն ինչ արեց այդ ուղղությամբ,-ասել է Արա Նռանյանը և հավելել, որ այսօրվա սերունդը, ցավոք, շատ նյութապաշտ է։
Ի պատասխան լրագրողի հարցին՝ «1988թ. չկա՞ր նման սերունդ»՝ նա ասել է, թե 1988թ. այդ սերունդը կարող էր ձևավորվել, սակայն, ցավոք, 1990-ականների սկզբին, երբ անկախություն ձեռք բերեցինք, չունեցանք այդ գաղափարախոսությամբ իշխող քաղաքական ուժ, կորցրեցինք այդ ժամանակն ու գնացինք նյութականացված հասարակություն ձևավորելու ճանապարհով և կորցրեցինք 1988թ. հայրենասիրական ալիքը։
Նա նշել է, որ համաձայն չէ տեսակետին, թե հասարակությունը դրան պատրաստ չէ, ուղղակի հասարակությանը պետք են համապատասխան առաջնորդներ, ու դա կարող է լինել և՛ ներկայիս, և՛ հաջորդ սերունդը։
Ե՞րբ կփոխվի իրավիճակը Հայաստանում

7or.am