Լրահոս

26.04.2016 18:05


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-26-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-26-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը:

Բացահայտվել է գողության` 9, խարդախության` 16, շորթման` 2, կողոպուտի և հարկերից խուսափելու 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը