Լրահոս

26.04.2016 18:30


Ավտոբուսի սրահում ուղևորի գրպանից բջջային էր գողացել

Ավտոբուսի սրահում ուղևորի գրպանից բջջային էր գողացել

1996 թ. ծնված Մարիամ Ս.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Սևանի փողոցում գտնվող ավտոկայարանում կայանված Երևան-Արտաշատ երթուղու ավտոբուսի սրահում իր գրպանից գողացել են բջջային հեռախոսը` պատճառելով 350.000 դրամի վնաս:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, հայտնաբերել և բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արա Ա.-ին:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը