Լրահոս

27.04.2016 10:35


Ավտովթար Կապանում. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Ավտովթար Կապանում. վիրավորներից մեկի վիճակը ծանր է

Ապրիլի 26-ին՝ ժամը 22.13-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 3-րդ շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 13 TO 766 համարանիշի (վարորդ՝ 30-ամյա Վ. Հ.) «ՄԱՍԿ» մակնիշի 98 A 92810 համարանիշի (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի 51-ամյա Մ. Ա.) եւ «ՎԱԶ 2106» մակնիշի 63 OU 045 համարանիշի (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հսնելը Վ. Հ.-ն, 30-ամյա Է. Ա.-ն եւ ուղեւոր 30-ամյա Է. Ն.-ն դուրս են բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության եւ ծանր:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենաների մարտկոցները եւ փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը