Լրահոս

27.04.2016 11:32


Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Հոսեին Դեհղանի հետ

Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել Հոսեին Դեհղանի հետ

Ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամեանամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ։

Կողմերը մտահոգություն են հայտնել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:

Ի հավելումն դրա՝ երկուստեք նշվել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները ևս մեկ անգամ ապացուցեցին արցախյան հակամարտության ռազմական լուծման անհնարինությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության առկա վիճակին ու հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը