Լրահոս

27.04.2016 11:55


ԼՂՀ ՊՆ–ն ադրբեջանական բանակի հրթիռահրետակոծությունների մասին կշարունակի տեղեկացնել ԿԽՄԿ–ին

ԼՂՀ ՊՆ–ն ադրբեջանական բանակի հրթիռահրետակոծությունների մասին կշարունակի տեղեկացնել ԿԽՄԿ–ին

ԼՂՀ պաշտպանության նախարարությունն իրազեկում է, որ ինչպես վերջին օրերին, այնպես էլ այս գիշեր Մարտակերտ քաղաքի և շփման գծին մերձակա այլ խաղաղ բնակավայրերի վրա ադրբեջանական բանակի կողմից իրականացված հրթիռահրետակոծությունների մասին, որպես միջազգային անկողմնակալ, չեզոք և անկախ կառույցի, պարբերաբար տեղեկացվել և այսուհետ ևս կտեղեկացվեն Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը