Լրահոս

27.04.2016 13:19


Ավտոբուսի պայթյունից տուժած 37–ամյա հղի կնոջ մոտ առկա են սալջարդեր, արյունազեղումներ

Ավտոբուսի պայթյունից տուժած 37–ամյա հղի կնոջ մոտ առկա են սալջարդեր, արյունազեղումներ

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում գտնվող ավտոբուսի պայթյունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, երկուսն է գիտակցության մեջ են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ կայքէջից։

Ավելի վաղ կատարվել էր տղաների վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում, ինչպես նաև այլ գործողություններ: Նման խոր վերքերի դեպքում առկա է առաջնային ինֆեկցիայի ներթափանցման վտանգ: Բուժօգնությունն այս փուլում ուղղված է վարակների կանխարգելմանը:
Այսօրվա տվյալներով` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներում բուժում է ստանում պայթյունից տուժած 3 քաղաքացի, որոնց վիճակը բժիշկները գնահատում են լավ: Նրանցից մեկը` 14-ամյա աղջիկը, պատրաստվում է դուրս գրման: Բժշկական հաստատությունից երեկ դուրս է գրվել նաև 62-ամյա կինը, ով պատահարից ժամեր անց էր տեղափոխվել հիվանդանոց: Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժումը շարունակում է վթարից տուժած 37-ամյա հղի կինը: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նա ունի սալջարդեր, արյունազեղումներ, որոնք երկրորդային են, այս պահին առաջնային է հղիության պահպանումը: Պտուղը չի տուժել, սակայն հետագա հետսթրեսային բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է մշտական հսկողություն: Պարբերաբար կազմակերպվում են նաև նեղ մասնագիտական` ակնաբույժի, նյարդաբանի խորհրդատվություններ:

Ներկա դրությամբ՝ կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում:

Տուժածների առողջական վիճակի հսկողությունը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական ուշադրության կենտրոնում է։

Այս խորագրի վերջին նյութերը